Վրաստանի կառավարությունը խորհրդարանում նոր քարտուղար ունի

Վրաստանի կառավարության խորհրդարանական հարցերով քարտուղարի պաշտոնում նշանակվել է Նաթիա Միքելաձեն: Վերջինս այդ պաշտոնում փոխարինում է Շալվա Թադումաձեին, ով այսուհետ ղեկավարելու է կառավարության աշխատակազմը:

«Ձեզ եմ ուզում ներկայացնել կառավարության խորհրդարանական հարցերով նոր քարտուղարին՝ Նաթիա Միքելաձեին: Նրան բոլորս լավ ենք ճանաչում: Նաթիան հանրային հատվածում բավականին մեծ փորձ ունի, զբաղեցրել է նաև Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարի պաշտոնը, վերջին շրջանում Շալվա Թադումաձեի տեղակալն էր: Մենք կարևորում ենք կառավարություն-խորհրդարան համագործակցությունը և համոզված ենք, որ Նաթիան այս գործում նոր հաջողություններ է գրանցելու»,- interpressnews-ի փոխանցմամբ, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան