Երեկվա օրը համառոտ. ապրիլի 5

Ապրիլի 5-ին մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Վրաստան:

Վրաստանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունների նախագծով, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից, նախատեսվում է խստացնել չթույլատրված արտաքին առևտրի համար վարչական պատասխանատվությունը:

Պուրակները կամայականորեն փորելու և վնասելու, ինչպես նաև դրանք շինանյութով պատելու և փորած վայրերն առանց նախնական վիճակի բերելու թողնելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 200, իսկ իրավաբանական անձը՝ 1 000 լարիով:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) զեկույց է հրապարակել, որում վերանայվում են էլեկտրաէներգիայի ոլորտի 2010-2022 թվականների ցուցանիշներն ու միտումները։

Մայիսի 1-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց Լազարե Գրիգորիադիսի դատավարությանը զուգահեռ տեղի կունենա հանրահավաք։ Ըստ բողոքի ակցիայի կազմակերպիչների՝ մարտի 7-9-ի արդար, երիտասարդության բողոքի ակցիան փրկեց Վրաստանի պատմությունը ճակատագրական սխալից, սակայն իշխանությունն ընտրեց բողոքի ակցիայի մասնակիցներին պատժելու ճանապարհը:

Վրաստանի բնապահպանական վերահսկողության դեպարտամենտից InterPressNews-ին հայտնել են, որ վերջին 2 տարում արձանագրվել է ապօրինի որսի և որսի կանոնների խախտման 730 դեպք։

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում՝ ևս երկու վրացի մարտիկ է զոհվել:

Վրաստանում գործող Beeline բջջային օպերատորն իր ապրանքանիշը վերանվանել է Selfie («Սելֆի»)-ի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ստացված տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս նշել, որ Վրաստանի գործող իշխանությունը, չնայած մեծ ճնշմանը, առարկայապես է գնահատում իրավիճակը և չի խոսում Ռուսաստանի հետ «երկրորդ ճակատի» բացման սադրանքների մասին»,- Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո անվտանգության ծառայության ղեկավար Ռոբերտ Կիուտը այսպես է արձագանքել «երկրորդ ճակատի» վերաբերյալ Մոսկվայից հնչած հայտարարությանը։

Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ շրջանների համագործակցության շրջանակում Գյումրիում կայացավ երրորդ աշխատանքային հանդիպումը:

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է ՀՀ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։

Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է 2023 թվականի քննություններին գրանցման վիճակագրությունը։

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2023 երկշաբաթյա ծրագրի հայտադիմումների ընդունումը: