Հայաստանում Վրաստանի դեսպանը հանդիպել է եկամուտների կոմիտեի նախագահին

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն հանդիպել է ՀՀ եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։

Հայաստանում Վրաստանի դեսպանության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության օրակարգին և ընդհանրապես հայ-վրացական հարաբերությունների խորացման հեռանկարներին վերաբերող հարցեր։