Իտալիայի հավաքականը՝ ԵՎՐՈ 2020-ի հաղթող

Եվրո-2020-ի եզրափակիչում Իտալիայի հավաքականը հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց Անգլիային և պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ 

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացված հանդիպումից առաջ տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության հանդիսավոր արարողությունը։ Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

Հանդիպման արդեն երկրորդ րոպեին անգլիացիները բացեցին հաշիվը։ Իտալացիների դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պաշտպան Լյուկ Շոուն: Նրա գոլն ամենաարագն է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում։

Ընդմիջումից հետո 67-րդ րոպեին իտալացիներից պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին։ Նա Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 34 տարեկան եւ 71 օրական։