Խորհրդարանի դիմաց այսօր նույնպես ցույց կանցկացվի, հրաժարականի վերջնագիրը լրանում է ժամը 12:00-ին

Խորհրդարանի դիմաց այսօր նույնպես կանցկացվի լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության բողոքի ցույցը:

Ցուցարարների կողմից կառավարությանը տրված վերջնագիրը լրանում է այսօր՝ ժամը 12:00-ին: Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը և սպասում են կառավարության որոշմանը մինչև ժամը 12:00-ն:

Հիշեցնենք, որ երեկ մի քանի ժամ շարունակ խորհրդարանի շենքի դիմաց ընթանում էր լրատվական կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ցույցը: Ակցիայի մասնակիցների խոսքով, բողոքի ակցիաները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը և ներքին գործերի նախարարը քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնել TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան համար:

Ինչպես հայտնի է, Լեքսո Լաշկարավան այն լրագրողներից է, ում ֆիզիկական բռնության են ենթարկել հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ: Նա մի քանի օր բուժվում էր «Նյու Հոսպիտալում», սակայն հուլիսի 11-ին նրան մահացած են գտել իր բնակարանում: