Տնային էգ շների ստերիլիզացումն ու չիպավորումը կկատարվի անվճար

Տարածաշրջանների անասնաբուժական կլինիկաները տնային էգ շների ստերիլիզացումն ու չիպավորումն անվճար կիրականացնեն։ Այս տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ այսօր հանդիպում է անցկացվել այն անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչների հետ, որոնք գերբնակեցման կանխարգելման ծրագրի շրջանակներում տարածաշրջաններում իրականացնում են տնային էգ շների ստերիլիզացում և գրանցում/չիպավորում միասնական էլեկտրոնային բազայում։

«Մարդու առողջության պաշտպանության և հասարակական անվտանգության ապահովման նպատակով սահմանված է ինչպես անապաստան/խնամակալություն ունեցող, այնպես էլ տնային շների նույնականացում-գրանցումն ու չիպավորումը, նաև, անհրաժեշտության դեպքում, էգ շների ստերիլիզացումը, ինչը գործակալության հետ համատեղ ապահովում են մասնավոր անասնաբուժական կլինիկաները։ Այս գործընթացում կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը»,- ասել է Սննդամթերքի ազգային գործակալության պետ Գիորգի Իակոբաշվիլին։