Շաբաթ օրը` ժամը 19:00-ին, Ֆիլհարմոնիայից մինչև խորհրդարանի շենք կանցկացվի երթ՝ նվիրված Ուկրաինայում զոհված վրացի մարտիկների հիշատակին։
Վրացի հերոսների երթը կազմակերպվելու է ավանդական «Շաբաթօրյա երթ»-ի շրջանակներում։ Ըստ հավաքի կազմակերպիչների` վրացի հերոսների անձնազոհությունն է ուժ տալիս չհամակերպվելու օկուպացիայի հետ, պաշտպանելու երկրի անկախությունը, խաղաղությունն ու ապագան։
«Շաբաթ օրը՝ հուլիսի 11-ին, ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆիլհարմոնիայի մոտ՝ հարգելու Ուկրաինայում զոհված վրացի հերոսների հիշատակը… Ավելի քան 120 վրացի հերոս իր կյանքն է զոհաբերել այս պայքարում։ Նրանց անձնազոհությունն ու խիզախությունը առանձնահատուկ տեղ կզբաղեցնեն Վրաստանի և Ուկրաինայի պատմության մեջ։
Հենց նրանց հիշատակին էլ նվիրվում է հուլիսի 11-ի շաբաթօրյա երթը։
Նրանց անձնազոհությունը մեզ ուժ է տալիս չհամակերպվելու օկուպացիայի հետ, պաշտպանելու մեր երկրի անկախությունը, խաղաղությունն ու ապագան։
Փա՛ռք հերոսներին։
Փա՛ռք Վրաստանին։
Փա՛ռք Ուկրաինային»,- նշված է սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։