Վրաստանի բնակչության միայն 4,3%-ն է լիովին պատվաստվել

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցել է  161,069 մարդ, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության մոտ 4,3% -ը: Հաղորդում է Հիվանդությունների և հանրային առողջության ազգային կենտրոնը:

Պատվաստանյութի` գոնե մեկ դոզա ընդունածների թիվն օգոստոսի 1 -ի դրությամբ 495,381 է: Միջին հաշվով` երկրում օրական կատարվում է 15-16 հազար ներարկում:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15 -ին ՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության նոր խմբեր: Հուլիսի 5-ից մեկնարկել է մասսայական պատվաստումը:

Ներկայումս Pfizer- ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca, իսկ 18 -ից բարձրերը` Sinopharm կամ Sinovac:

Ազգային ծրագրի համաձայն ՝ մինչև 2021 թվականի վերջ Վրաստանի չափահաս բնակչության 60% -ը պետք է պատվաստված լինի:  Փորձագետները կարծում են, որ դա բավական կլինի` կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար: