Մայիսի 24-ին Պրահայում տեղի կունենա Աբաշիձե-Կարասին հանդիպումը

Մայիսի 24-ին Պրահայում տեղի կունենա Աբաշիձե-Կարասին հանդիպումը: Տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ ընդգծելով, որ «օկուպացիոն ռեժիմի կողմից Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի սպանությունից» հետո սա երկու երկրների դիվանագետների առաջին հանդիպումն է։

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման գլխավոր թեման լինելու է հենց Տատունաշվիլիի մահվանը վերաբերող հարցը։

Հեռուստաընկերության փոխանցմամբ, Պրահայի հանդիպմանը քննարկվող կարևոր հարցերից է նաև առևտրային միջանցքների բացմանը վերաբերող շվեյցարական ընկերության կողմից Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում ապրանքների տեղաշարժի վերահսկողության կազմակերպումը:

Նշվում է, որ Վրաստանի վարչապետի հատուկ բանագնացը Պրահա է մեկնել այսօր՝ մայիսի 22-ին։

Թողնել պատասխան