Բաթումիում ոստիկան են վիրավորել

Դեկտեմբերի 18-ին, երեկոյան 20:30-ի սահմաններում Բաթումի քաղաքում ոստիկան են վիրավորել:

Ըստ ականատեսների, դեպքը տեղի է ունեցել, երբ պարեկային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է երթևեկող մեքենան, ինչից հետո վիճաբանություն է եղել քաղաքացու և ոստիկանի միջև, որի ընթացքում էլ քաղաքացին վնասել է ոստիկանի կոկորդը։

Ոստիկանին Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում վիրահատել են:

Ըստ նեքին գործերի նախարարության հաղորդագրության, ոստիկանին վիրավորողին դեպքի վայրում էլ ձերբակալել են: Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի հատկանիշներով, որը պարունակում է իրավապահի հանդեպ բռնություն կամ դրա սպառնալիք: