ISFED-ը բարեգործական և կրոնական կազմակերպություններին կոչ է անում ենթարկվել ընտրական օրենսգրքին

Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն (ISFED)  հասարակական կազմակերպությունը ներկայացրել է Վրաստանի նախագահի 2018 թ․ ընտրությունների նախընտրական ժամանակահատվածի մոնիթորինգի առաջին միջանկյալ հաշվետվությունը:

Ինչպես հասարակական կազմակերպությունից տեղեկացրել են «Ինտերպրեսնյուս» լրատվականին, փաստաթղթում ներառված է օգոստոսի 1-ից սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածը, չնայած հաշվետվությունն ընդգրկում է որոշակի իրադարձություններ, որոնք դուրս են տվյալ ժամանակահատվածից:

Նրանց խոսքով, ISFED-ի առաջին միջանկյալ հաշվետվության մեջ տեղ է գտել ֆիզիկական բռնության 1, հնարավոր քաղաքական պատճառներով ճնշում-սպառնալիքի 1, հավանաբար վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողի ձայն գնելու փորձի 8, քարոզարշավին խանգարելու 2 և տպագիր նյութի օրենքի խախտման 1 փաստ: Բացի այս, կազմակերպության դիտորդներն արձանագրել են ընտրատարածքային հանձնաժողովների ձևավորման գործընթացում տարբեր տեսակի խախտումների 7 դեպք:

Սրա հետ մեկտեղ, «Արդար ընտրություններ»-ը բարեգործական և կրոնական կազմակերպություններին կոչ է անում ենթարկվել ընտրական օրենսգրքի պահանջներին և չմասնակցել որևէ կուսակցության կամ թեկնածուի քարոզարշավի գործընթացին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները թույլ չտան հանրային գործիչների կողմից աշխատանքայի ժամերին քարոզարշավ անցկացնել: Պաշտպանել քաղաքական չեզոքություն, կանխել բյուջեի և մարդկային ռեսուրսների կիրառման հնարավոր փաստերը, փոխանցել տեղեկատվություն նրանց մոտ աշխատող հանրային անձանց ընտրական գործընթացում նրանց իրավունքների և պարտականությունների մասին: