Կապանաձեն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հայաստանյան իրադարձությունների հետ կապված Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս` զերծ մնալ շտապ հայտարարություններից: Կուսակցության անդամ Սերգի Կապանաձեն օրինակ է բերում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին և ասում է, որ նման գործողությունները վնասում են Վրաստանին: Նա նաև կոչ է անում անվտանգության խորհրդին` լիովին պատրաստ վիճակում լինել, «որպեսզի Հայաստանում իրավիճակի սրման դեպքում, Վրաստանը կարողանա ադեկվատ արձագանքել վտանգներին»:

«Իհարկե, պետք է պահել մեր բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի հետ, այդ պատճառով վաղ հայտարարություններից պետք է զերծ մնանք: Ցավոք, նման օրինակներ արդեն ունենք: Վարչապետի շնորհավորանքը և նման բաներ չպետք է կրկնվեն: Մեր երկրի անվտանգության ծառայությունները պետք է պատրաստ լինեն, որ եթե Հայաստանում իրավիճակը սրվի, հատկապես Ղարաբաղում, մենք կարողանանք ադեկվատ արձագանք տալ վտանգներին».- հայտարարել է Կապանաձեն:

Թողնել պատասխան