Եվրահանձնաժողովի պատասխանին մեկ օր է մնացել

Եվրոպական միության ընդլայնման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի տարեկան զեկույցը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 8-ին, որից հետո պարզ կդառնա, թե ինչպես է Եվրահանձնաժողովը գնահատում Վրաստանի կողմից հանձնարարականների կատարումը, հետևաբար՝ արժանի՞ է, թե ոչ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի։

Ի դեպ, ընդլայնման փաթեթը հսկայական է, Եվրահանձնաժողովը զեկույցով պետք է գնահատի 10 երկրի՝ Վրաստան, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Թուրքիա, Կոսովո, Մոլդովա, Չեռնոգորիա, Սերբիա, Ուկրաինա և Հյուսիսային Մակեդոնիա։

Դեկտեմբերի 12-ին որոշումները կկայացնի Եվրամիության ընդհանուր հարցերով խորհուրդը, իսկ երկու օր անց՝ Եվրամիության գագաթնաժողովը։