«Վրաստանը և աշխարհը 2019-ին»․ տնտեսական գիտաժողով Թբիլիսիում

Թբիլիսիում հունվարի 29-30-ը տեղի կունենա «Վրաստանը և Աշխարհը 2019 թվականին» խորագրով տնտեսական գիտաժողով: Միջոցառումը կանցկացվի բրիտանական The Economist ամսագրի «Աշխարհ 2019» հրատարակչության հովանավորությամբ, տեղեկացնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Գերատեսչության տեղեկատվությամբ, գիտաժողովին կմասնակցեն Վրաստանի կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Գիտաժողովի նպատակն է վերլուծել Վրաստանի արձանագրած առաջընթացը, քննարկել գլոբալ համատեքստում նոր մարտահրավերները և առաջիկա զարգացման հեռանկարները: