Երեկ՝ հուլիսի 7-ին, հորդառատ անձրևի ժամանակ Թբիլիսիի օդանավակայանի սպասասրահում առաստաղից ջուր է կաթկթել: Ականատեսներից մեկը տեսանյութը հրապարակել է սոցիալական ցանցում։
«Նայեք, թե ինչպես է ջուր կաթում։ Հիմա մենք պետք է հյուրերին դիմավորենք սրահներում։ Համբուրգերը օդանավակայանում 50 լարի արժի, և նրանք չեն կարողանում անգամ առաստաղը նորոգել», — տեսանյութում նշել է քաղաքացին:
Թբիլիսիի օդանավակայանը կառավարում է TAV ընկերությունը։
Ընկերությունը հայտարարել է, որ ուղևորների սպասասրահը ժամանակավորապես փակվել է, և երեք չվերթ վերահասցեավորվել է Քութաիսիի, Ալմաթիի և Բաքվի օդանավակայաններ։