Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կվիրիկաշվիլին շնորհավորական ուղերձը գրել է Twitter սոցիալական ցանցում:

30729946_1747020252033810_3203366856249311232_nՎրաստանի վարչապետը հայ գործընկերոջը հաջողություն է մաղթել և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։

«Շնորհավորում եմ իմ թանկագին ընկերոջը՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը և ազգերի միջև բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի», — գրում է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հատկանշական է, որ այս գրառման ներքո արդեն քննադատական մեկնաբանություններ են գրվել, նշելով, թե այս ընտրությունները լեգիտիմ չեն եղել և շնորհավորելու կարիք չկա։

Թողնել պատասխան