Վրաստանում սպասվում է եղանակի վատթարացում

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունն զգուշացնում է բնակչությանը՝ Վրաստանում սպասվում է եղանակային պայմանների վատթարացում։

«Օգոստոսի 14-15-ին Վրաստանի տարածքի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, օգոստոսի 14-ին Աջարիա-Գուրիայի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի և Կախեթի շրջաններում, իսկ օգոստոսի 15-ին Քվեմո Քարթլիի, Կախեթի և Մցխեթա-Մթիանեթիի շրջաններում տեղ-տեղ՝ ուժեղ ինտենսիվությամբ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու տեղական ուժգնացում։

Սպասվող առատ տեղումները փոքր գետերի վրա կարող են առաջացնել ջրհեղեղներ, իսկ բլրոտ և լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)», — նշված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ։