Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների աջակցությունը երկարաձգվել է

Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների ֆինանսական և առողջապահական աջակցությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

Վրաստանի կառավարությունը երկարաձգել է Ուկրաինայում պատերազմի պատճառով Վրաստան մուտք գործած և երկրում բնակություն հաստատած Ուկրաինայի քաղաքացիների ֆինանսական օգնությունը։

Աջակցությունը իրենից ներկայացնում է ամսական 45 լարի մեկ անձի համար
և 300 լարի մեկ ընտանիքի համար:

Ուկրաինայի քաղաքացիները նաև կշարունակեն օգտվել պետության կողմից ֆինանսավորվող առողջապահական ծառայություններից, ներառյալ պատվաստումները, մոր և մանկան խնամքը, հոգեկան առողջության ծառայությունները, շաքարախտի կառավարումը, դիալիզը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և հազվագյուտ հիվանդությունների բուժումը, շտապ օգնությունը և այլն։