2026-2027 ուսումնական տարում աշակերտները որոշ առարկաներ կսովորեն նոր դասաժամային կարգով։ Համապատասխան դասացուցակն արդեն ուղարկվել է դպրոցներ, թեև պաշտոնապես դեռ չի հաստատվել։
Նախատեսված փոփոխությունների համաձայն, ի տարբերություն նախորդ տարիների, քիմիա առարկայի ուսուցումը 8-րդ դասարանի փոխարեն կսկսվի 7-րդ դասարանից։ Դրանից բացի, 7-րդ դասարանից աշակերտները վրաց լեզուն և գրականությունը կսովորեն որպես առանձին առարկաներ։ 7-րդ դասարանից որպես առանձին առարկաներ կուսումնասիրվեն նաև Վրաստանի պատմությունը և Համաշխարհային պատմությունը։
Տարրական աստիճանում ավելացվել են վրաց լեզվի ու գրականության և մաթեմատիկայի դասաժամեր։
Եվս մեկ նորություն վերաբերում է 10-րդ դասարանում պատմության ուսուցմանը. նախատեսված փոփոխությամբ՝ Համաշխարհային պատմության ուսուցումը հանվել է պատմության առարկայից, և 10-րդ դասարանից կուսումնասիրվի միայն Վրաստանի պատմությունը։