Սելավների և ջրհեղեղների վտանգ Արևելյան Վրաստանում

Հուլիսի 6-ի օրվա վերջից մինչև հուլիսի 9-ի օրվա առաջին կեսը Արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, իսկ Կախեթիի տարածաշրջանում՝ չափազանց ուժգին։ Հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։

Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում Արևելյան Վրաստանի գետերում, ջրհեղեղներ՝ Կախեթիի տարածաշրջանի փոքր գետերում, իսկ բլրաշատ ու լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների ձևավորում և ակտիվացում (վտանգի մակարդակը Կախեթիի տարածաշրջանում բարձր է, մնացած տարածքներում՝ միջին)։