Հայ զինվորը պաշտպանում է նաև Վրաստանի անկախությունը. Լենա Նազարյան

Հայ զինվորը պաշտպանում է նաև Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը:

«Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այսօր հայ զինվորը պաշտպանում է նա՛և Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից: Այս մասին այսօր ասել եմ Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Մենք պե՛տք է միասին լինենք: Այսօր այդ պահն է», — գրել է Լենա Նազարյանը: