«Յար-արի-Գյումրի». Կիկաբիձեն խաղացել է հայ-վրացական ընկերության մասին պատմող ֆիլմում

«Յար-արի-Գյումրի» վավերագրական-գեղարվեստական ֆիլմի պրեմիերան այսօր է՝ ապրիլի 16-ին: Թբիլիսիի ազգային գրադարանում ներկա կլինի նաև երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեն: 

Ֆիլմի վրա աշխատել է հայ-վրացական ստեղծագործական խումբ, ռեժիսորը «Ագորա-Ջորջա» կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մակսոևան է: Վախթանգ Կիկաբիզեի հետ նկարահանվել են Էմիլ Գալստյանը (Հայաստան), ինչպես նաև Իրինա և Կսենիա Չերնաևները (ՌԴ): Ֆիլմի գլխավոր հերոսը Հայաստանի հումորի մայրաքաղաք  Գյումրին է, պատմվում է այս քաղաքի ու Վրաստանի կապի մասին:

Ֆիլմի պրեմիերան տարեսկզբին արդեն եղել է ՀՀ-ում: