Վաղվանից մեկնարկում է ուսուցիչների քննությունների գրանցումը

Վրաստանում վաղվանից մեկնարկում է ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող անձանց առարկայական և հմտությունների քննությունների գրանցումը։

Քննությունների համար հնարավոր կլինի գրանցվել մարտի 29-ից ժամը 10։00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 18։00-ն։

Գրանցումը տեղի կունենա միայն էլեկտրոնային տարբերակով online.naec.ge կայքի միջոցով։

Քննության գրանցումը ուսուցչի կարգավիճակ ձեռք բերել ցանկացողների համար կրկին կարժենա 50 լարի, իսկ գործող ուսուցիչների համար՝ անվճար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է «հատուկ» ուսուցիչների, մենթորի և առաջատարի կարգավիճակ ունեցող ուսուցիչների պրոֆեսիոնալ ունակությունների քննության հարցաշարի ձևերը։