Հայաստանը Վրաստանի արտահանման գործընկերների առաջին եռյակում է

Վրաստանի համար 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով արտահանման խոշորագույն շուկան Ադրբեջանն է (343 մլն դոլար), Ռուսաստանը (314 մլն դոլար) և Հայաստանը (199,2 մլն դոլար)։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով արտահանման հիմնական տասը երկրների շարքում են Ադրբեջանը (342 983 մլն դոլար), Ռուսաստանը (314 684), Հայաստանը (199 237,3), Թուրքիան (194 615,3), Բուլղարիան (179 687,8), Չինաստանը (162 804,2), ԱՄՆ-ն (126 859,9), Ուկրաինան (116 560,4), Ղազախստանը (61 781,9) և Շվեյցարիան (57 458,0): Փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը: