«Վրացական երազանք»-ի հարցումներ գոյություն չունեն․ Գոցիրիձե

«Վրացական երազանք»-ի հարցումներ գոյություն չունեն: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Ռոման Գոցիրիձեն՝ անդրադառնալով «Վրացական երազանք»-ի հայտարարությանը, ըստ որի, իրենց հետազոտության համաձայն, Զուրաբիշվիլին հաղթելու է առաջին փուլում։

«Այսպես խաբել կարող է ցանկացած կուսակցություն», — Interpressnews-ին ասել է Գոցիրիձեն՝ ընդգծելով, որ նման հետազոտություն գոյություն ունենալ չի կարող, քանի որ չի երևում հետազոտության մեթոդաբանությունը, պարզ չէ որտեղ և քանի մարդու շրջանում է անցկացվել հարցումը:

Գոցիրիձեն վստահ է, որ Զուրաբիշվիլին առաջին փոլում հաղթանակ տանել չի կարող:

«Նա շատ քիչ ձայներ հավաքելու շանսեր ունի: Ցանկացած վայրում, որտեղ հարցնեք՝ ձեր ձայնը կտա՞ք Զուրաբիշվիլիին, 100-ից 1 կասի՝ այո: Վարչական միջոցների օգտագործումը, սպառնալիքը և նմանատիպ այլ մեթոդների կիրառումը թույլ կտա նրան անցնել երկրորդ փուլ»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը: