Վաշաձեն ընտրություններին կմասնակցի որպես ՄԱՇ-ի թեկնածու

«ԿԸՀ-ն ուղղակիորեն կատարում է «Վրացական երազանք»-ի անօրինական հանձնարարությունները»,- այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներից Գիորգի Վաշաձեն:

Նրա խոսքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անօրինական որոշում է կայացրել՝ ընտրաթերթիկներում իր անունը չգրանցելով որպես «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի թեկնածու: Վաշաձեի խոսքով, ԿԸՀ-ն անօրինական որոշման արդյունքում ընտրաթերթիկներում իրեն ներկայացրել է որպես «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու:

Ընդդիմադիր թեկնածուն վստահ է, որ նման քայլերով իշխանությունները փորձում են ընդդիմադիր դաշինքի պայքարը ներկայացնել միայն երկու կուսակցության («Վրացական երազանք»-ի և «Միացյալ ազգային շարժում») միջև պայքար։ «Ընդդիմադիր դաշինքը բողոքելու է այս որոշման դեմ»,-ասել է նա: