112-ի այլընտրանքային հեռախոսահամարները

Վրաստանի Հանրային անվտանգության կառավարման 112 կենտրոնը հայտնել է, որ տեխնիկական անսարքության և 112 համարի խափանման պատճառով՝ քաղաքացիները կարող են զանգահարել այլընտրանքային համարներով:

Ըստ կենտրոնի՝ տեխնիկական անսարքության պատճառով 112 հեռախոսահամարով զանգերը ուշացումով են հասնում:

«Եթե ​​շտապ օգնության կարիք ունեք և չեք կարող կապվել մեզ հետ 112 հեռախոսահամարով, զանգահարեք այլընտրանքային համարներով․

  • 599842206
  • 598087761
  • 577011139
  • 577011174
  • 591544384
  • 591946840
  • 591946870
  • 591544375

Տեխնիկական խումբը ինտենսիվ աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ, և նշված վրիպակը կվերացվի ամենակարճ ժամկետներում։ Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար»,- նշված է հայտարարության մեջ։