Օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 2 մլրդ դոլար, ինչը 61,1 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ճշգրտված տվյալները։

Ըստ տվյալների՝ աճը պայմանավորված է ՕՈՒՆ-ի երկու բաղադրիչների՝ բաժնետիրական կապիտալի և վերաներդրումների տոկոսադրույքի ավելացմամբ։

2022 թվականի նախնական տվյալներով, երեք խոշորագույն ներդրող երկրների մասնաբաժինը ընդհանուր ՕՈՒՆ-ում կազմել է 48 տոկոս։ Առաջին տեղում Միացյալ Թագավորությունն է՝ 21,4 տոկոս, երկրորդում՝ Իսպանիան՝ 18,3 տոկոս, երրորդում՝ ԱՄՆ-ը՝ 8,2 տոկոս։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի դրությամբ Վրաստանի 10 լավագույն ներդրող երկրների ցանկն ունի հետևյալ տեսքը.

  • Միացյալ Թագավորություն՝ 428,3 մլն դոլար,
  • Իսպանիա՝ 367 մլն դոլար,
  • ԱՄՆ՝ 163,9 մլն դոլար,
  • Նիդեռլանդներ՝ 145,7 մլն դոլար,
  • Իռլանդիա՝ 120,9 մլն դոլար,
  • Չինաստան՝ 108,5 մլն դոլար,
  • Թուրքիա՝ 106,5 մլն դոլար,
  • Չեխիա՝ 86,4 մլն դոլար,
  • Ռուսաստան՝ 71 մլն դոլար,
  • Ճապոնիա՝ 68,7 մլն դոլար: