Թբիլիսյան ցույցերի նպատակը երկրորդ ճակատ բացելն է․ Մարգարիտա Սիմոնյան

Կրեմլից ևս մեկ անգամ արձագանքել են վրաստանյան իրադարձություններին։   Ռուսական Russia Today լրատվական գործակալության տնօրեն և ռուսական քարոզչամեքենայի ակտիվ գործիչ համարվող Մարգարիտա Սիմոնյանը հատկապես առանձնացրել է Սոոխումիի և Վրաստանի միասնության մասին ցուցարարների վանկարկումները:

«Իրականում ի սկզբանե պարզ էր, որ այս ամենն անհրաժեշտ է միայն երկրորդ ճակատ բացելու համար:

2008-ի օգոստոսի կրկնության դեպքում ոչ ոք Վրաստանի հետ սիրախաղ չի անի ու բանակ չի ուղարկի այնտեղ, մենք ուղիղ կխփենք Թբիլիսիին»,- գրել էր Սիրմոնյանը:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանը ցույցերի ճնշման ներքո տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։ Օրենքի նախագծի տապալման մասին լուրը լսելով տեղում հավաքված ցուցարարները վանկարկում էին՝ «Վրաստանը հաղթեց»:

Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» օրինագիծը