Վրաստանը հաղթեց. ցուցարարների արձագանքը

Վրաստանի խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի տապալման մասին լուրը լսելուց հետո վանկարկում են՝ «Վրաստանը հաղթեց»:

Քիչ առաջ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես հետ կանչվեց։ Վրաստանի խորհրդարանը օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ տապալեց:

Հիշեցնենք՝ խորհրդարանական մեծամասնությունը երեկ՝ բողոքի ակցիաների ճնշման ներքո որոշում կայացրեց հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Իսկ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագիծը նախաձեռնողները հետ են կանչել խորհրդարանից: Խորհրդարանի բյուրոյի նիստին ներկայացվել է օրենքի նախագիծը նախաձեռնող «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավորների գրավոր դիմումը, որն էլ բավարարվել է: