Լարին դոլարի նկատմամբ արժևորվել է

Վրացական պաշտոնական արժույթը՝ լարին, դոլարի նկատմամբ արժևորվել է 0,49 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 2,63 թեթրիով։

Սեպտեմբերի 28-ին սահմանված պաշտոնական փոխարժեքն այսօրվա համար կազմում է՝ 1 ԱՄՆ դոլարը՝ 2,8336 լարի, 1 եվրոն՝ 2,7086 լարի։ Դոլարը եվրոյից սկսել է թանկանալ 12,5 թեթրիով։

Առևտրային բանկերում 1 դոլարի արժեքը 2,88 լարի է, եվրոյինը՝ 2,81 լարի։ Իսկ ահա արժութային կրպակներից կարելի է դոլար գնել 2,84 լարիով, եվրո՝ 2,77 լարիով։

Նշենք, որ փետրվարի 24-ից եվրոն դոլարի նկատմամբ կորցրել է արժեքի մոտ 12 տոկոսը։ ԵՄ 19 երկրների միասնական արժույթի արժեզրկումը մեծապես պայմանավորված է դոլարի ամրապնդմամբ և եվրագոտու տնտեսական աճի կանխատեսումների վատթարացմամբ։