Հայտնի է 12-րդ դասարանցիների էքստեռն քննության ժամանակացույցը

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) հաստատել է 12-րդ դասարանում ընդգրկված հանրակրթական ուսումնական ծրագրերի առարկաների էքստեռն ձևով քննությունների ժամանակացույցը։

Տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 28-ին 12-րդ դասարանում ընդգրկված առարկաներից (վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, անգլերեն, քաղաքացիական պաշտպանություն և անվտանգություն) էքստեռն ձևով հանրակրթական ուսումնական ծրագրերի հաղթահարման քննությունը կանցկացվի կենտրոնացված՝ ԿԳՆ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից, էլեկտրոնային տարբերակով, համակարգի ընտրած դպրոցներում։

Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-7-ը` հետևյալ հաջորդականությամբ.

  • վրաց լեզու և գրականություն՝ հոկտեմբերի 3, I նիստ–10:00, II նիստ–13:00,
  • մաթեմատիկա՝ հոկտեմբերի 4, I նիստ-10:00, II նիստ-13:00,
  • պատմություն՝ հոկտեմբերի 5, I նիստ-10:00, II նիստ-13:00,
  • քաղաքացիական պաշտպանություն և անվտանգություն՝ հոկտեմբերի 6, I նիստ–10:00, II նիստ–13:00,
  • անգլերեն՝ հոկտեմբերի 7, I նիստ–10:00, II նիստ–13:00:

ԿԳՆ-ից հայտնում են, որ քննության վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար պետք է դիմել տեղի կրթական ռեսուրս կենտրոն։