Խստորեն դատապարտում եմ Լուկաշենկոյի այցն Աբխազիա. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին Վրաստանից չվերահսկվող Աբխազիա և խստորեն դատապարտել։

«Սա Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքի, մեր երկկողմ հարաբերությունների և միջազգային իրավունքի սկզբունքների անընդունելի խախտում է»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նշենք, որ Լուկաշենկոն այսօր ժամանել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիա։ Բիճվինթայի ամառանոցում նա հանդիպել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։

Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսին` ի նշան բողոքի, կանչել են Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։

Լուկաշենկոյի՝ Աբխազիա այցի հետևանքները. դիվանագիտական հարաբերությունների խզումից մինչև վիզային ռեզժիմի սահմանումմ