«Կրեմլը նահանջել է». նախկին նախագահը՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծերի հետկանչի մասին

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, անդրադառնալով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի հետկանչման մասին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հայտարարությանը, ասել է, որ Կրեմլը նահանջել է՝ օրինագծերը կդնեն դարակը, իշխանությունների դեմքը բացված է՝ դարանակալված են, պահ են փնտրում Վրաստանին եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրումից հեռացնելու համար:

Մարգվելաշվիլիի խոսքով, «Վրացական երազանքը» հանել է դիմակն ու լյուստրացրել սեփական ինքնությունը:

«Այս օրերին «Վրացական երազանքը» հանել է դիմակն ու լյուստրացրել սեփական ինքնությունը։ Որ դրանք մոսկովյան նախագիծ են, որը ղեկավարվում է անմիջապես Կրեմլից կամ մոսկովյան մեկ այլ գործակալությունից՝ փաստ է, նրանք քաղաքականապես չեն կարող փախչել այս իրականությունից»,- ասել է Մարգվելաշվիլին։

Ի դեպ, «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանական մեծամասնության քաղխորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։

Խորհրդարանի կանոնակարգում սահմանված չէ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի հետկանչը. իրավաբան