Հացը հնարավոր է թանկանա

Վրաստանում մասնագետները հացի թանկացում են կանխատեսում։ Մասնավորապես, հացի գինը կարող է հասնել 1,40 լարիի։  Հիմնական պատճառն այս անգամ Չիկագոյի և Փարիզի բորսաներն են, որտեղ ցորենի գինը ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում 320 դոլարից հասել է 350 դոլարի, ինչը հակառեկորդ է վերջին 9 տարվա ընթացքում։ Հունիսի 1-ի դրությամբ ցորենի գինը 240 դոլար էր։ 

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տարբեր ապրանքների, այդ թվում՝ ցորենի պահանջարկն աճում է, բայց առաջարկը նվազում է, ավելի ու ավելի շատ երկրներ են կուտակում պարենային անվտանգության համար, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը, որոնք կրկնապատկել են իրենց ներմուծումը, մինչդեռ արտահանող երկրները կրճատվել են։ 

Ոլորտի ներկայացուցիչներն ակնկալում են, որ այս գործընթացները կազդեն նաև ապրանքի գնի վրա և գարնանից կանխատեսում են գների աճի միտում։ 

«Նման բարձր գին դեռ չի գրանցվել։  Սա նշանակում է, որ այն ազդում է սննդի վրա՝ լինի հաց, թե մսամթերք։  Բենզինը նույնպես թանկանում է, ինչը նույնպես խնդիր է։ Այլ խնդիրներ ևս կան։  Այսպիսով, ես ակնկալում եմ, որ գնաճի հարցն ավելի ակտուալ կդառնա Ամանորից հետո», — ասել է հացթուխների ասոցիացիայի նախագահ Մալխազ Դոլիձեն։

Հիշեցնենք՝ Վրաստանում գործարանային հացը հոկտեմբերին թանկացել է 10 թեթրիով: Վրաստանի հացթուխների ասոցիացիայի նախագահ Մալխազ Դոլիձեն թանկացումը կապում էր հումքի գնի բարձրացման հետ:

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր