Վրաստանի նախագահն առաջին պետական ​​այցով Կիպրոսում է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ պետական ​​այցով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում։ Մայրաքաղաք Նիկոսիայում Զուրաբիշվիլին  հանդիպումներ կունենա Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին ասված է նախագահի լրատվական ծառայության  տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Կիպրոսի Հանրապետության նախագահական պալատում:

Նախատեսվում է դեմ առ դեմ հանդիպում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, որից հետո նախագահները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։

Վրաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիոսի և Կիպրոսի Հանրապետության արքեպիսկոպոս Նորին Սրբություն Քրիզոստոմ II-ի հետ։

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր