Բուստեր դոզայով կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր բոլոր պատվաստված անձինք

Վրաստանում, թեև ցածր տեմպով, բայց շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ 

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով՝ իմունականխարգելման միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ կորոնավիրուսի դեմ «խթանիչ» դոզան կարող է օգտագործել 18 տարեկանից բարձր այն անձն, ով պատվաստվել է ցանկացած պատվաստանյութով։ 

«Խորհրդի կողմից ընդունված հիմնական որոշումները վերաբերում են «խթանիչ» չափաբաժինների կիրառման կանոններին։ «Sinopharm» և «Sinovac» պատվաստանյութով պատվաստված անձը կարող է օգտագործել «Sinopharm» կամ «Sinovac» պատվաստանյութը որպես խթանող դեղաչափ կամ ընդունել «Pfizer» դոզան: «Astrazeneca»-ի դեպքում 6 ամիս անց անձը կարող է ընդունել «Pfizer»-ի «խթանիչ» դոզայի լրացուցիչ չափաբաժին»,- ասել Թամար Գաբունիան։

Փոխնախարարը նաև ընդգծել է, որ 60 տարեկանից բարձր քաղաքացիները, ովքեր պատվաստվել են «Սինոֆարմով» և «Սինովակով», կարող են ստանալ  լրացուցիչ դոզան ոչ թե 6 ամիս հետո, այլ երկրորդ պատվաստումից հետո 3- 6 ամսվա ընթացքում։

«Մինչ օրս մոտ 3500 մարդ պատվաստվել է խթանող չափաբաժիններով: Արդեն 6 ամիս է, ինչ սկսել ենք զանգվածային պատվաստումների ակցիան «Սինովակ»-ով, «Սինոֆարմ»-ով, ապա «Ֆայզեր»-ով»,- ասել է Գաբունիան։ 

Ըստ Գաբունիայի, Իմունականխարգելման խորհրդի նիստին մասնակցել են Վրաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև Վաշինգտոնի գրասենյակի գործընկերները, ովքեր ներգրավվել են պատվաստումների ծրագրի խթանման վերջին առաջարկություններին ծանոթանալու համար։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր