Transparency International-ը կոչ է անում խորհրդարանական ընտրություններն անվտանգ անցկացնելու քննարկում սկսել

Transparency International-Georgia միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ արդեն պետք է սկսել Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անվտանգ անցկացնելու հարցի շուրջ քննարկումները:

Կազմակերպության կարծիքով կորոնավիրուսի համավարակի հետ կապված խնդիրների լուծումը կենսական նշանակություն ունեն, սակայն չպետք է մոռանալ նաև երկրի ժողովրդավարական զարգացման կարևոր հարցերը:

«Խորհրդարանական ընտրությունները, որ նախատեսվում է մոտավորապես 6 ամիս անց, դեռևս պարզ չէ, թե ինչ համակարգով կանցնեն, ինչ փոփոխություններ կլինեն ընտրական օրենսգրքում: Իրավիճակն էլ ավելի է բարդանում, եթե հաշվի առնենք, որ մինչև ընտրություններ շարունակվելու է պայքարը համաճարակի դեմ: Մեծ է հավանականությունը, որ մինչև այդ օրը բոլոր սահմանափակումները չեղարկված չեն լինի: Ելնելով դրանից, իշխանությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն»,- նշում է կազմակերպությունը: