Մայիսի երկրորդ կեսին պարզ կդառնա՝ երկարաձգել արտակարգ դրությունը, թե ոչ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցին:

Նրա խոսքով, մայիսի երկրորդ կեսին պարզ կդառնա՝ արդյոք կարիք կա երկարաձգել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, թե ոչ: Կոբախիձեն նշել է՝ որոշումը կկայացվի վարակաբանների հետ խորհրդակցելով:

«Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը կախված է նրանից, թե որքանով կպահպանվեն սահմանափակումները շարունակելու անհրաժեշտությունը: Այսօր գոյություն ունեցող մի շարք տնտեսական սուբյեկտների արգելվում է աշխատել, բացի այս ուժի մեջ է պարետային ժամը, ինչը սահմանափակում է տեղաշարժը և այլն: Եթե մայիսի 22-ի դրությամբ հարկ լինի պահպանել սահմանափակումները, կարծում եմ կերկարաձգենք արտակարգ դրության ժամկետները»,- ասել է Կոբախիձեն: