Խմալաձեն համաձայն է Ուսուփաշվիլիի առաջարկի հետ

Վրաստանի Խորհրդարանի պատգամավոր Վախտանգ Խմալաձեի կարծիքով, նախընտրական ժամանակահատվածում հարկավոր է ստեղծել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի ձեւաչափ: Խմալաձեի խոսքով, որքան էլ խաղաղ լինի երկրի վիճակը, նախընտրական ժամանակաշրջանը միշտ լարված է: «Տարիներ շարունակ, նախընտրական շրջանում բազմաթիվ անպատասխանատու հայտարարություններ ենք լսում: Հատկապես վտանգավոր է, երբ նմանատիպ հայտարարությունները կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից են արվում եւ սա ավելի է լարում իրավիճակը` խաթարելով նախընտրական գործընթացի խաղաղ ընթացքը: Ես կողմ եմ Դավիթ Ուսուփաշվիլիի առաջարկին, ըստ որի պետության բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հանդիպեն, զրուցեն, վերլուծեն խնդիրը եւ ընդհանուր հայտարարի գան: Արդյունքում, նախընտրական ժամանակահատվածը խաղաղ մթնոլորտում կանցնի: Ընդհանուր հայտարարի գալը նրանց պարտականությունն է, նրանց քաղաքական պատասխանատվությունը երկրի եւ ընտրողի առջեւ»,- ասել է Խմալաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին պետական ոլորտի ղեկավարների հանդիպան կարեւորության մասին էր հայտարարել: Նա` նախագահին, վարչապետին, Բարձրագույն դատարանի ղեկավարի եւ Սահմանադրական դատարանի ղեկավարի ընտրություններից առաջ համատեղ աշխատելու ձեւաչափ էր առաջարկել: «Այս կերպ հարցերը արագորեն եւ արդյունավետ կերպով լուծելու եւ ավելորդ քաղաքականացնելուց զերծ մնալու հնարավորություն կտա»,— հայտարարել էր Ուսուփաշվիլին:

Թողնել պատասխան