Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության Սպիտակի աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցի օրը, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան կարգ է անցկացվել:

Հիշեցնենք՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում ամբողջովին կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Պաշտոնական տեղեկություններով, Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530 հազար բնակիչ:

Հայաստանին այդ օրերին օգնության ձեռք մեկնողների թվում առաջիններից էր նաև հարևան Վրաստանը։

1988-ի այս օրերին Վրաստանն ապրում էր Սպիտակով