8 նոր դեպք. Կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի դեպքերն աճել են 8-ով:

Ընդհանուր 623 դեպք է: Այս մասին հայտնում է stopcov հատուկ կայքը: Ընդ որում՝ ապաքինվածների թիվն ավելացել է 13-ով ու դարձել 288:

Կարանտինում 4702 մարդ է, ստացիոնարում՝ 459: Մահացածների թիվը 9 է, ևս 3 քաղաքացի արտերկրում է վարակվել ու բուժման համար Վրաստան տեղափոխվել: