Կառավարության շատ անդամներ դրոշներ բռնած` Միշա, Միշա էին գոռում»

«Պետությունը ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ Պաատա Բուրչուլաձեն PalitraNews-ի «360 աստիճան» հաղորդման ընթացքում անդրադարձել է քաղաքական մի շարք հարցերի:

Նա ասել է, որ 2011 թվականից սկսած` ինքը սատարել է Բիձինա Իվանիշվիլիին. «Ես կանգնել եմ նրա կողքին, Ազգային շարժման ժամանակ ես ծառայել եմ իմ երկրին: Ոչ ոք իմ կողմից գովեստ չի լսել ներկայիս իշխանությունների հասցեին: Ես քննադատել եմ, իսկ իրենք ինը տարի ինձ դավաճան են կոչում` միայն նրա համար, որ ես Մոսկվա մեկնեցի և օգնեցի հիվանդ երեխաներին, ներկայացրի Վրաստանը արտերկրում, ըստ իս` սա վատ չէ: Իսկ ներկայիս Կառավարության շատ անդամներ դրոշներ բռնած` Միշա, Միշա էին գոռում»,— ասել է Բուրչուլաձեն:

Թողնել պատասխան