Ն. Սավչենկո. Պուտինը երբեք չի հագենա

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, թե Պուտինը երբեք չի բավարարվի և ցանկանում է նոր շրջաններ ու երկրներ գրավել:

Նրա կարծիքով`  Պուտինի վրա հարկավոր է գործադրել տնտեսական և քաղաքական խիստ ճնշումեր. «Ցավում եմ, որ Ուկրաինայում զինվորներ են զոհվում, մինչդեռ Գերմանիան քննարկում է պատժամիջոցները մեղմացնելու հարցը»,— հայտարարել է Սավչենկոն: Սավչենկոյի կարծիքով`  Արևմուտքը պետք է ավելի ուժեղացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, Ռուսաստանում 22 տարով ազատազրկված ուկրաինական զինծառայողին փոխանակել են Դոնբասում ձերբակալված ռուս 2 զինծառայողի հետ: Սավչեկոյին ներում էր շնորհել Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ Ալեքսանդր  Ալեքսանդրովին և Եվգենի  Երոֆեեւին` Ուկրաինայի նախագահ  Պյոտր Պորոշենկոն: Սավչեկոն Ռուսաստանի տարածքում անազատության մեջ է եղել 2 տարի:

Տեղեկատվությունը` «Interpressnews»-ի

Թողնել պատասխան