Մառնեուլիում պիրոտեխնիկայից երկու մարդ է տուժել

Նոր տարվա գիշերը Մառնեուլիում պիրոտեխնիկայից երկու մարդ է տուժել, հայտնում է MarneuliFM-ը:

Ըստ տեղեկության, տուժածները մատների վնասվածքով տեղափոխվել են Մառնեուլիի «Ավերսի» կլինիկա:

«Երկու հիվանդի վիրահատել են: Մեկը բթամատի վնասվածք ուներ, մյուսը՝ բթամատի և ցուցամատի»,- հայտնել են կլինիկայից:

Ի դեպ, 2022 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թվականի հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում պիրոտեխնիկայից տուժել է 39 քաղաքացի:

Պիրոտեխնիկայից տուժել է 39 քաղաքացի