Իմերեթիի նահանգապետը հրաժարական է տվել

Իմերեթիի նահանգապետ Շավլեգո Տաբատաձեն հրաժարական է տվել։ Տեղեկատվությունը հաստատել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վարչապետի խոսքով, Շավլեգո Տաբատաձեն ցանկություն է ունեցել վերադառնալ ռազմական աշխատանքին և նշված խնդրանքը բավարարվել է:

«Շավլեգոն հայտնի մարդ է մեր թիմում: Նա գեներալ է, խնդրել է վերադառնալ իր մասնագիտությանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այն աշխատանքի համար, որը նա կատարել է պաշտոնում եղած ժամանակ: Շնորհակալություն նրան ծառայության համար: Այժմ նա վերադառնում է իր մասնագիտությանը»,- հայտնել է Մամուկա Բախտաձեն: