Կորոնավիրուսը Վրաստանում. ապրիլի 21-ի տվյալները

Ապրիլի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 223 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 653 հազար 915-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 399 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 634 հազար 990։

Վարակից մահվան դեպք չի գրանցվել։ Մինչ այս եկրում արձանագրվել է 16 հազար 794 մահվան դեպք:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 0.87%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.26%, վերջին 7 օրվանը՝ 1.16%: