ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակը՝ Սաակաշվիլիի ձերբակալության մասին

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությանն ու զարգացումներին՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ապահովել, որ պարոն Սաակաշվիլին վայելի հավասարության սկզբունքը՝ համաձայն Վրաստանի օրենքների և Վրաստանի մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների»,-«Ամերիկայի ձայնին» ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում երեկ՝ հոկտեմբերի 1 -ին: Երեկ վաղ առավոտյան նա հայտարարել էր, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութեր հրապարակել` նշելով, թե գտնվում է Բաթումիում, սակայն ներքին գործերի նախարարությունն ու իշխանություններն ամբողջ օրվա ընթացքում հաղորդում էին, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: