Ես Բաթումիում եմ. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել`  հաղորդելով, թե ինքը Բաթումիում  է։

«Սա Բաթումին է: Բաթումիի տեխնոլոգիական համալսարանը պետք է լիներ այստեղ, բայց այն քանդվեց: Ես շատ էի կարոտել այս վայրը: Այսօր իմ երազանքների իրականացման օրն է», — ասել է Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձում ու կոչ արել ընտրություններին քվեարկել իր հիմնադրած ուժի օգտին։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ժամ առաջ Սաակաշվիլին հայտարարեց, թե արդեն Վրաստանում է։

Հատկանշական է, որ ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ դեռևս չունեն տեղեկություն ու չեն մեկնաբանում Սաակաշվիլիի երկրում գտնվելու լուրը։