Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն արդեն Վրաստանում է

Վրաստանի նախկին նախագահ, Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով` ինքն արդեն Վրաստանում է։ Այս մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Բարի լույս Վրաստան։ 8 տարի անց, արդեն Վրաստանից»:

Նշենք, որ ըստ interpressnews.ge լրատվականի` Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկատվություն չունի Սաակաշվիլիի՝ այս փուլում ժամանման մասին, հետևաբար, դեռ որևէ մեկնաբանություն չի արվել:

Հիշեցնենք, որ  Սաակաշվիլին օրեր առաջ հրապարակել էր Կիև-Թբիլիսի թռիչքի իր տոմսի լուսանկարը, ինչը բուռն քննարկումների առիթ էր դարձել:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադառնալով Սաակաշվիլիի հնարավոր այցին` ասել էր, որ ժամանելու դեպքում, որևէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն՝ կհայտնվեն բանտում:

Այս թեմայով ավելին`

Սաակաշվիլին հրապարակել է Կիև-Թբիլիսի ինքնաթիռի իր տոմսի լուսանկարը

Ղարիբաշվիլին անդրադարձել է Սաակաշվիլիի Վրաստան այցին

Վրաստանում ԱՄՆ դեսպանը՝ Սաակաշվիլիի այցի մասին